Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հեիդի Հաութալա. Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ

$
0
0

 ՙԵվրանեսթ՚-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեիդի Հաութալան Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձևի ընդունում: 

ՙՀուսով եմ, որ այն հնարավորություն կընձեռի Թուրքիային` առերեսվել իր անցյալին, ինչից հետ պատմաբանները և գիտնականները կկարողանան ավելի խորն ուսումնասիրել հարցը՚,- հայտարարել է նա: Ըստ որում, Հաութալան նշել է, որ Թուրքիան պետք է կարողանա հաշտվել և ընդունել իր պատմությունը: ՙԿողմերը պետք է համաձայնության գան, ինչը թույլ կտա հարաբերություններ հաստատել՚,- նշել է նա: 

Նա նաև հայտարարել է, որ ցեղասպանության կրկնությունը կանխելու համար կարևոր է մեկուկես միլիոն հայերի կոտորածի` որպես ցեղասպանություն  ճանաչումը: Հաութալան մեկնաբանել է նաև Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակն ապրիլի  24-ին տոնելու թուրքական իշխանությունների որոշումը: ՙԹուրքիան պետք է փոխի իր վերաբերմունքն անցյալի հանդեպ՚,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել: ՙԴեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու՚,-ասված է նախագահի պատասխանում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles