Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իր հաճախորդներին առաջարկում է նոր ծառայություն` ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը

$
0
0

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իր հաճախորդներին առաջարկում է նոր ծառայություն` ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

 

Աղբյուրի համաձայն, ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

 

Ընդ որում, Բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ:

 

Միևնույն ժամանակ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայ բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ակտիվ քարտերի քանակով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում, որոնք 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 161 հազար քարտ: (տարեկան աճը`8 հազարով), որից ավելի քան 56% - ը տեղական ArCa քարտեր են, մոտ 33%-ը` Visa և 11%-ը`Master Card միջազգային քարտեր: Բանկն առաջատարների եռյակում է նաև քարտերի վրայ մնացած միջոցներով, որոնց ծավալը տարեկան կտրվածքով աճել է 11.5%, իսկ երեք տարվա կտրվածքով` 92.6%: Բանկոմատների և POS-տերմինալների գծով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է շուկայի առաջատարը, զգալիորեն առաջ անցնելով շուկայի մյուս մասնակիցներից, մասնավորապես, 2014-ի հոկտեմբերի 1-ին բանկն ունեցել է 202 բանկոմատ և 1232 սեփական POS-տերմինալ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է American Express կորպորացիայի բացառիկ գործակալը, դառնալով Հայաստանում AmEx քարտերի ներդրման նախաձեռնողը, միաժամանակ նոր դաշտ բացելով Հայաստանի քարտային շուկայի զարգացման համար: 2010 թվականի նոյեմբերի 23-ից բանկը թողարկում է American Express Gold - Պրեմիում քարտերը, առաջարկելով միջազգային մասշտաբի ոչ բանկային ծառայությունների բարձր մակարդակ, իսկ 2011 թվականի հոկտեմբերից բանկը հայաստանյան շուկայի համար քարտային նորպրոդուկտ` American Express Blue քարտը (AmEx Blue), համեմատաբար ոչ մեծ եկամուտներ ունեցող անձանց համար:

 

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Բանկի բաժնետերերն են` Credit Agricole S.A. - 15,56%, SJSC «Sacam International» ընկերությունը (Credit Agricole S.A անդամ) - 12,44%, ինչպես նաև գյուղական փոխօգնության 10 մարզային Միություններ:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles