Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գյումրիում բողոքի ակցիաների մասնակցին մեղադրանք է առաջադրվել

$
0
0

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի  սպանության առնչությամբ բողոքի ակցիաներին մասնակցած Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել: Անուշավան Հարությունյանը բողոքի ակցիաների երկրորդ մասնակիցն է, ում մեղադրանք է առաջադրվել:

Մեղադրանական եզրակացության մեջ նշվում է, որ հունվարի 15-ին Գյումրիի  Գարեգին Նժդեհի անվան փողոցում Հարությունյանը մի խումբ անձանց հետ կանխամտածված կոպտորեն խախտել է հասարակական կարգը, ինչը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ուղեկցվել է անձի նկատմամբ  բռնության կիրառմամբ, ոստիկանության աշխատակիցներին դիմադրությամբ, որոնք, որպես իշխանության ներկայացուցիչ, կատարել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված իրենց պարտականությունները:

 

Ակտիվիստի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հանրապետությունից չմեկնելու վերաբերյալ ստորագրություն: Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles