Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ. 2016 թ. վերանորոգման նպատակով ՀԱԷԿ աշխատանքի դադարեցումը կազդի պետության սակագնային քաղաքականության վրա

$
0
0

 2016 թվականին ՀԱԷԿ աշխատանքի նախատեսվող դադարեցումը`կապված կայանի շահագործման ժամկետների երկարացման համար վերանորոգման աշխատանքների հետ, ամենալուրջ կերպով կազդի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վրա, փետրվարի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը: 

Նրա խոսքվո, ԱԷԿ աշխատանքի դադարեցման դեպքում հանրապետության էլեկտրացանցերն ստիպված կլինեն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից: Միաժամանակ Նազարյանը դժվարացել է նշել սակագնի չափն ատոմային էլեկտրակայանի աշխատանքի դադարեցման դեպքում: 

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել էր, որ առաջիկայում ՙՀԱԷԿ՚ ՓԲԸ-ի և ՙՌուսատոմ Սերվիս՚ ՓԲԸ-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով: Նա հիշեցրել է, որ փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է ՙՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին՚ համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles