Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքական կազմակերպությունը Հայաստանի նախագահին կոչ է անում վերանայել հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչման որոշումը

$
0
0

Թուրքական «Հանուն առաջընթացի ինստիտուտը» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում վերանայել հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը, քանի որ «այդ քայլը խոչընդոտում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»:

 

Ինչպես նշվում է կազմակերպության հայտարարությունում, որը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը, «երկխոսություն սկսելով Թուրքիայի հետ,  Հայաստանը կարող է վերականգնել իր ինքնիշխանությունը և խուսափել գլոբալ մեկուսացումից»:

 

Ըստ կազմակերպության, հայ-թուրքական արձանագրությունները տարածաշրջանային զարգացման կարևոր բաղադրիչ են: Հայտարարության հեղինակներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնում աջակցելու հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության հաստատմանը` հանուն երկու պետությունների հետագա «բարգավաճման»:

 

Մինչդեռ 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների սգտորագրունից հետո հենց Անկարան էր խոչընդոտներ հարուցում այդ փաստաթղթերի վավերացման և իրագործման ճանապարիհին, մշտապես այդ գործընթացը պայմանավորելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում» ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության պահանջից» Հայաստանի հրաժարմամբ: Երևանն ի պատասխան դրան հետևողականորեն հայտարարում էր, որ հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերությունները կարգավորելու օգտին: Երևանի դիրքորոշումը ըմբռնման էր արժանացել միջազգային  հանրության շրջանում, ինչի վկայությունն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտնի արտահայտությունն է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «գնդակը Թուրքիայի դաշտում է»:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: «Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը», - ասվում է նամակում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles