Դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը 1915 թ. ողբերգական իրադարձություններին նվիրված միջոցառումներին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը`պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
ՙՇատ ամերիկացիներ և ես` որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, գիտեն, թե որքան կարևոր է ապրիլի 24 ամսաթիվը հայ ժողովրդի համար: Ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այդ օրը կգան Հայաստան`միջոցառումներին մասնակցելու նպատակով՚,- նշել է դիվանագետը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ներկայացված լինելու:
Միլզը նշել է, որ թե’ ՀՀ նախագահը, թե’ ԱԳՆ ղեկավարը հանդիպումների ընթացքում նշել են ապրիլի 24-ի միջոցառումներին ԱՄՆ`բարձր մակարդակով ներկայության կարևորությունը, և հենց հայտնի դառնա, թե ով է ժամանելու, կհայտարարվի հրապարակայնորեն: