Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱՀԱԿ. ԱՄՆ-ում տապալվել է հերթական ադրբեջանական հակահայկական բանաձևը

$
0
0

 Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի Ներկայացուցիչների պալատում տապալվել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին աջակցող և Արցախի ազատության դեմ հակահայկական բանաձևի նախագիծը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մամուլի ծառայությունում: 

Ինչպես հայտնում է Կոմիտեն, քվեարկությունից մի քանի օր առաջ ԱՀԱԿ-ն բաց  նամակ էր հրապարակել The Armenian Weekly-ում՝ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի անդամներին զգուշություն ցուցաբերել հերթական ադրբեջանամետն նախագիծը քննարկելիս։ Ներկայացուցիչների պալատի անդամ Գարրի Ազարյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Դրանից հետո բանաձևը հանվել է օրակարգից:

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին ակտիվ գործունեության համար և ափսոսանք հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են ապատեղեկատվություն տարածել`մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը և ատելությունը քարոզելով հայերի հանդեպ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles