Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: