Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կայացել է Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն

$
0
0

Փետրվարի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն: Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ ռուսական դիվանագիտության պատմությունը խորը պատմական արմատներ ունի և հենվում է հարուստ ավանդույթների վրա: Դիվանագետն ընդսմին նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարել ծաղկեպսակ դնելը ռուս ականավոր դիվանագետ, դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին, ով «անգնահատելի դեր է խաղացել Պարսկաստանից ավելի քան 40 հազար հայերի Արևելյան Հայաստանում վերաբնակեցման գործում»:

 

«Միջազգային պայմանագրերից որչ մեկն այդքան մեծ նշանակություն չի ունեցել հայ ժողովրդի ճակատագրի համար, ինչպես Թուրքմենչայի պայմանագիրը, որի տեքստը կազմել էր մեծ Գրիբոյեդովը:1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի շրջանում նա մշտապես եղել է գործող բանակում, մասնակցել բոլոր ճակատամարտերին Հայաստանի տարածքում, այդ թվում` 1827 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի ազատագրման ճակատամարտին, և պարգևատրվել է «Երևանի ամրոցի գրավման համար» մեդալով: Նշանակալի է նաև այն փաստը, որ Գրիբոյեդովի հանրահայտ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ 1827 թվականին բեմադրվել է  Երևանում` հեղինակի ներկայությամբ», - ընդգծել է Վոլինկինը:

 

Ընդունելությանը մասնակցել են Հայաստանի ԱԺ փոխխոսնակը, Հայաստանի ԱԳՆ, ՊՆ ներկայացուցիչներ, մշակույթի նախարարը, խորհրդարանականներ, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles