Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանցի քաղաքագետ. Հայաստանում և Ադրբեջանում Ղարաբաղի շուրջ «ստատուս-քվոյից» հրաժարվելու օգտին հանդես են գալիս ոչ թե իշխանությունները, այլ` ընդդիմությունը

$
0
0

Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռնտու է մի շարք խաղացողների, որոնք շահագրգռված են անկայունությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Եվրասիայում` ամբողջությամբ վերցրած: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ԱՄՆ-ին: Ուկրաինայում Ռուսաստանի հետ դիմակայության պայմաններում Վաշինգտոնին ձեռնտու է Մոսկվայի դաշնակիցների, այդ թվում Հայաստանի թուլացումը և հետխորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն նախագծի վարկաբեկումը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժամանակակից Մերձավոր արևելքի ուսումնասիրման կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

 

«Ես չեմ բացառում Վաշինգտոնի մասնակցությունը Հայաստանի ընդդիմության գործունեության ֆինանսավորմանը, որը հանդես է գալիս նաև Ղարաբաղի շուրջ «ստատուս-քվոյից» հրաժարվելու օգտին: Իրավիճակի սրման գործոններ են նաև այնպիսի ընդդիմադիր խմբերի գործունեության աշխուժացումը, ինչպիսին է «Նախախորհրդարանը» (այժմ` «Հիմնադիր խորհրդարան» - խմբ.), ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության քննադատությունը Գյումրիի ողբերգության առնչությամբ: Փորձագետներից շատերը դրանում տեսնում են գործող իշխանության բռնի տապալում նախապատրաստելու նախանշաններ», - հայտարարել է նա:

 

Անդրադառնալով Ադրբեջանի իրավիճակին` Սոտնիչենկոն ընդգծել է, որ այնտեղ գոյություն ունի բավականին հզոր և ազդեցիկ «պատերազմի կուսակցություն», որին առնչվում են բարձրաստիճան զինվորականներ և խորհրդարանի մի շարք պատգամավորներ: Նրանց կարծիքով, Բաքվի ռազմական և տնտեսական գերակշռությունը տարածաշրջանում` ԵԱՏՄ և ՄՄ ստեղծման առնչությամբ, ինչպես նաև Արևմուտքի հետ հարաբերություններում Մոսկվայի կրած դժվարությունների հետ միասին, Ադրբեջանին թույլ են տալիս խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: «Սակայն այդ տեսակետը բնորոշ է, առավելապես, ընդդիմությանը: Ի.Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ հակամարտության սրմամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նույնպես տուժում է էներգակիրների գների համաշխարհային կոնյունկտուրայի փոփոխությունից: Այդ դժվարությունները կարող են միավորներ ավելացնել բոլոր նրանց համար,  ովքեր ցանկանում են բոլոր խնդիրները լուծել փոքր հաղթական պատերազմի օգնությամբ», - կարծում է փորձագետը;

 

Այդ համատեքստում նա հավելել է, որ կրակին յուղ է լցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի «սառեցված» ձևաչափը: Այն վաղուց կատարել է իր խնդիրը` 1994 թվականին դադարեցրել է արյունահեղությունը; «Սակայն այժմ հակամարտության կարգավորման համար ոչինչ չի արվում: Համարձակվում եմ ենթադրել, որ Մինսկի խմբի ռազմավարության հիմքում ընկած է քաղաքական պասիվությունը, կողմերի համաձայնությունը հակամարտության «սառեցված» կարգավիճակին: Միջնորդների հիմնական խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ` կոնսերվացումը և սրման կանխարգելումը: Սակայն նման պասիվ ռազմավարությունը  վաղ թե ուշ կդադարի իրեն արդարացնել և զոհ կգնա սադրիչներին», - նշել է նա:

 

Ինչ վերաբերում է Թուրքիային, որը շրջափակման մեջ պահում Հայաստանը և հանդես է գալիս ադրբեջանամետ դիրքերից, ապա, Սոտնիչենկոյի կարծիքով,  Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը, իրականում, ձեռնտու չէ  Անկարային: Թուրքիան այժմ բավականաչափ չլուծված քաղաքական խնդիրներ ունի երկրի հարավում: «Հարավային Կովկասի տարածաշրջանում Անկարան առավելապես շահագրգռված է իր տնտեսական գերակշռության հաստատմամբ` քաղաքական կայունության պայմաններում: Իսկ Ռուսաստանի հետ ամուր փոխհարաբերությունները նրան ստիպում են ուշադիր ուժերը հաշվարկել սևծովյան-կասպյան տարածաշրջանում ցանկացած քաղաքական քայլ ձեռնարկելիս` հաստատված փոխշահավետ գործընկերությունը չձախողելու նպատակով», - ասել է քաղաքագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles