Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախ` ուսումնասիրելու Բերձորի միջադեպի մանրամասները

$
0
0

Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` Բերձորի միջադեպի վերաբերյալ փաստեր հավաքելու համար:

 

Պատվիրակության կազմում կընդգրկվեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, բացառությամբ ՀԱԿ-ի, որի համոզմամբ, իրավական հարցերով պետք է զբաղվի ոչ թե օրենսդիր, այլ գործադիր իշխանությունը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles