Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին

$
0
0

 Թուրքիան չի մասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանչու Բիլգիչը:

Նրա խոսքով, Թուրքիան ներկայացված չի լինի Հայաստանում կայանալիք միջոցառումներին: 
Անդրադառնալով Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումների անցկացմանը`նա նշել է, որ միջոցառմանը հրավիրված են շատ երկրների ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում ասված է.ՙԴեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու՚:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles