Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դավիթ Բաբայան. Արցախի ոստիկանությունն ստիպված է եղել դիմել համապատասխան միջոցների

$
0
0

 Արցախի ոստիկանությունն ստիպված է եղել դիմել համապատասխան միջոցների` որպեսզի իրավիճակը չթեժանա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հարցազրույցում մեկնաբանելով Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ ոստիկանության բախումները Բերձորում:

 

Նա հայտարարել է, թե «Արցախում հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ էր այդ ավտոերթին, բացառությամբ մի քանի հոգու: Հիմանդիր խորհրդարանը գիտեր այս բացասական կարծիքների մասին, բայց նրանք չհրաժարվեցին այդ նախաձեռնությունից եւ փորձեցին երթով շարժվել դեպի Արցախ: Արդյունքում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, բոլորը երեկ դուրս էին եկել ընդառաջ, որպեսզի չթողնեին այդ ավտոերթի մասնակիցներին` մտնել Արցախ, որովհետեւ այն գաղափարաները, որ նրանք քարոզում են` հասարակության մեջ չի ընդունվում: Ոստիկանությունը ստիպված է եղել կանգնել այդ  հարյուրանոց խմբի եւ երթի մասնակիցների միջեւ: Ոստիկանները հորդորել են երթի մասնակիցներին, որպեսզի նրանք հետ վերադառնան՝ ասելով, որ դա կարող է բերել անցանկալի զարգացումներ Արցախի ներսում: … Ոստիկանությունը չթողեց, որպեսզի ինչ-որ բախում տեղի ունենա խմբերի միջեւ: Բայց մի քանի հոգի  ոչ միայն չլսեցին այդ հորդորները, այլ սկսեցին ապակայունացնել իրավիճակը: Ոստիկանությունը ստիպված եղավ ուղղակի դիմել այնպիսի քայլերի, որպեսզի իրավիճակը էլ ավելի չլարվի: Դժբախտաբար կային նաեւ վիրավորներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում», - հայտարարել է նա:

Բաբայանն ընդգծել է, որ ոստիկաններից որեւէ մեկը զինված չի եղել: Սակայն ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ հրապարակված լուսանկարներումերեւում են դիմակավորված եւ զինված ոստիկաններ` բարձունքի վրա, նա նշել է, թե  «գուցե ոստիկանության այլ ստորաբաժանում է եղել, բայց երթի մասնակիցների հետ խոսել են հենց ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք զինված չեն եղել»: «Ճիշտն ասած չգիտեմ, բայց եթե նույնիսկ կրակել են օդ, ապա դա երեւի սթափեցնող պահ էր, որպեսզի սթափվի ժողովուրդը», - եզրակացրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ողտիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց: Սեֆիլյանի վիճակը նույնպես ծանր է:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles