Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց արդեն հաստատվել է համաշխարհային փորձով: Այս մասին այսօր հայտարարել է USAID շրջանակներում իրականացվող` Տնտեսական զարգացման ֆինանսավորման (FED) նախագծի մասնագետ Էնտոնի Սինքլերը, Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման և ներդրումների թեմայով կազմակերպված շնորհանդեսի ընթացքում:
Ըստ նախագծի շրջանակներում կատարված հետազոտությունների, Հայաստանի ՓՄՁ ոլորտը, մասնավորապես շրջաններում, բախվում են բազմաթիվ պրոբլեմների, որոնց շարքում հիմնական պրոբլեմը բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման նկատմամբ մատչելիության բացակայությունն է, ինչն էապես խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Համաձայն հետազոտության, փոքր բիզնեսի զարգացմանը խանգարոմ են նաև թերի իրավական դաշտը, ներդրումայիյն անբարենպաստ պայմանները, վարկային ոլորտի սամանափակումները, մասնավորապես` ՈւՎԿ-ների կատմամբ բանկերին գերադասելը, գրավային ապահովման թույլ իրացվելիությունը, ինչպես նաև ներդրողների անվստահությունը, ինչը հաստատվում է Համաշխարհային բանկի հետազոտություններով, որոնց համաձայն ներդրողների իրավունքների պաշտպանության ինդեքսը Հայաստանում կազմել է 6%:
Էնտոնի Սինքլերը նշել է, որ Հայաստանի ՓՄՁ ոլորտում շատերը չեն օգտվում վարկային ռեսուրսներից, իսկ շրջաններում այդ ցուցանիշը կազմում է 65%: ՓՄՁ ոլորտի ընկերությունների` 5-ից 4-ը բիզնեսի համար փոխառու միջոցներից իրենց չօգտվելու բացատրում են բարձր տոկոսադրույքներով: Ֆինանսների միայն 30%-ն է տրամադրվում այնպիսի հատվածներին, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, վերամշակումը և շինարարությունը: Ըստ փորձագետների, ոլորտի զարգացմանը խանգարում են նաև վարկավորման փոքր չափերը, որոնց միջին մակարդակը կազմում է 3-4 մլն.դրամ:
Ըստ հետազոտության, վերը նշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը պետք է կատարի մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, խոսքը գնում է բանկերին և ՈւՎԿ-ներին միատեսակ պայմաներ տրամադրելու մասին, ինչը կնպաստի հնարավորությունների ընդլայնմանը վարկավորման ոլորտում, իրավական համակարգում բարեփոխումների իրականացման մասին, որպեսզի ապահովի իրավունքների առավելագույն պաշտպանվածություն`ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր ներդրողների համար, ներդրումների գծով խորհրդատվական ծառայությունների ներդրման մասին: Նշվում է, որ անհրաժեշտ է լիցենզիաներ տրամադրել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով, ըստ հետազոտության, անհրաժեշտ է ընդլայնել նաև լիզինգային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողների և բիզնես-կազմակերպոթյունների միջև տեղեկատվության փոխանակության ընդլայնման մակարդակը:
Նշենք, որ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների» վերաբերյալ եռամսյակային տեղեկագրի, 2014 թվականի 3-րդ եռամսյակի վերջին Հայաստանի բանկերը ՓՄՁ ոլորտին են ուղղել 674.4 մլրդ.դրամի (1.7 մլրդ.դոլար) վարկային ռեսուրսներ, ինչը կազմում է համակարգի վարկային ընդհանուր պորտֆելի 33.7%-ը, տարեկան արտահայտությամբ գրանցելով 34.7% աճ: