Ռուսաստանի և Թուրքիայի միջև`Հայաստանի կործանումը նախանշող դաշինքն անդառնալի է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից և ղեկավարներից մեկը` հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
ՙԱմենատխուրն այն է, որ Հայաստանում գրեթե բոլորն արդեն հասկանում են դա: Այդ դաշինքի անխուսափելիությունն ամենից առաջ Մոսկվայի և Անկարայի անխոհեմ հավակնությունների զսպման Արևմուտքի քաղաքականության մեջ է կայանում: Ռուսները և թուրքերն այդ քաղաքականության հետևանքով արդեն քաղաքակիրթ աշխարհից խորը մեկուսացման մեջ են հայտնվել:
Մուրադյանն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Մերձսևծովյան երկրներում դաշնակիցներ ունեցող ԱՄՆ-ը երկար ժամանակ Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակման քաղաքականություն է իրականացվել, ինչն աջակցություն է գտել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների կողմից: Այս առումով Անկարան գրեթե առանց դաշնակիցների է մնացել: Եվ այս պայմաններում թուրքերն ուղղակի ստիպված էին Ռուսաստանի հետ իրական միության գնալ, որին նույնպես խիստ անհրաժեշտ էր այդ դաշինքը: Այս համատեքստում վերլուծաբանի կանխատեսմամբ, առաջկայում ի հայտ կգան ռուս-թուրքական միության նոր մանրամասներ: