Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ԿԲ առաջարկած 4 մլն. դոլարից մասնակից-բանկերը գնել են միայն 1.7 մլն.դոլարը

$
0
0

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 4 մլն. դոլարից մասնակից-բանկերը գնել են միայն 1.7 մլն.դոլարը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 446.76 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 445 դրամ/դոլար: Մինչ այդ, դեկտեմբերի 1819-ին ԿԲ ամենօրյա 4 մլն.դոլար ծավալով միջամտությունները մնում էին անպատասխան, չնայած, որ բանկերը միմյանց միջև արտարժույթի միջբանկային շուկայում կատարել են 9.6 մլն.դոլարի ընդհանուր ծավալով գործարքներ:

 

Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-20-ն իրականացրած ամենօրյա միջամտությունների արդյունքում արտարժույթի միջբանկային շուկայում մասնակից բանկերին ընդհանուր հաշվով վաճառել է 43.7 մլն.դոլար, դեկտեմբերի 8-12-ը`օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն. դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին` 1.7 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում փոխվել է` 456,63 դրամից մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 446.76 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 567,65 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 445 դրամ / դոլար:

 

Արձարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 18-20-ն արժևորվել է 25%, մասնավորապես, դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատամբ կազմել է 455 դրամ / դոլար, եվրոյի նկատմամբ` 555 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերին 17-ին համապատասխանաբար արձանագրված` 570 / դոլար, 1, 712 դրամ /եվրո և 8.6 դրամ /ռուբլի փոխարչժեքների համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 20-ին կազմել է. դոլարը - առավելագույն առքը - 454 դրամ / դոլար է, նվազագույն վաճառքը`458 դրամ / դոլար, եվրո - առավելագույն առքը`544 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը`565 դրամ / եվրո և ռուբլի – առավելագույն առքը`7.62 դրամ /ռուբլի, իսկ նվազագույն վաճառքը` 7,86 դրամ /ռուբլի:

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից ամենօրյա միջամտություններ ենց են կազվում դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:

 

Նշենք, որ Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում հոկտեմբերի մինչև դեկտեմբերի 17-ը դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 45%, որից հետո, դեկտեմբերին 18-20-ին արժեվորվել է 25%: Դեկտեմբերի 20-ին (17:00) փոխանակման կետերում դոլարի առքը / վաճառքը կազմել է 440/470 դրամ /դոլար, եվրոյի համար - 530/580 դրամ /եվրո եվրո, ռուսական ռուբլի - 7.25 / 8.25 դրամ / ռուբլի: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19-ին կատարված գործարքների ծավալը կազմել է 397.150 մլն.դոլար, 407.14 դրամ/դոլարից ցատկելով մինչև 560 դրամ/դոլար, իսկ հետագայում իջնելով մինչև 442.44 դրամ/դոլար փոխարժեքին: Նշված ծավալներից միայն 117 մլն.դոլարը բաժին է ընկել նոյեմբերին: Միջբանկային արժութային շուկան  դեկտեմբերի 1-5, ցուցադրել է աննախադեպ մաքսիմում` 59.3 մլն դոլար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles