Մինչև 2015 թվականի մարտի 2-ը ներառյալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկն իր հաճախորդներին առաջարկում է «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումներ դեպի Մեծ Բրիտանիա` 0% սակագնով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված է ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն: Փոխանցումը ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում, և հնարավորություն ունի ստանալ գումարը ուղարկելուց անմիջապես հետո:
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ
ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA
Money Transfer, Converse Transfer և Sigue Money Transfer միջազգային դրամական
փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և
սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք էր բերել 1998 թվականին հիմնադրված հայկական «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 80%-ը: 2008 թվականի հուլիսին «Գազպրոմբանկի» բաժինն ավելացել էր մինչև 94,15%, իսկ սեպտեմբերին «Գազպրոմբանկը» «Ռայֆֆայզենբանկից» գնել է մնացած 5,85%-ը` դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր: