Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ը մինչև տարեվերջ կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները Մեծավանում, Նորաշենում և Քուչակում

$
0
0

Beeline-ը շարունակում է իրականացնել ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները Հայաստանի մարզերում: Մասնավորապես, Լոռու մարզի Մեծավան, Արագածոտնի մարզի Քուչակ և Արմավիրի մարզի Նորաշեն համայնքներում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները£

 

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը, Մեծավան և Նորաշեն համայնքների բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը, իսկ Քուչակ համայնքի բնակիչներին հասանելի կդառնան լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ£

 

ՙՀավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը 2014թ.-ի ընթացքում զգալիորեն ընդլայնել է ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը: ալիք տարում ևս մենք շարունակելու ենք թվայնացման աշխատանքները` Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին ապահովելով պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններով՚,- նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

 

Նշենք, որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

 

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե:   


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles