Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը պահանջում են պաշտոնանկ անել փոխոստիկանապետին

$
0
0

Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են հարձակումները քաղաքացիական ակտիվիստների, Արցախյան պատերազմի վետերանների, ինչպես նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարությունն ընթերցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Համատեղ հայտարարությունում նշվում է, որ երկրում բռնության ալիքը խորին մտահոգություն է հարուցել խորհրդարանական ուժերի շրջանում: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ իշխանությունները պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության  ենթարկելու համար: Հայտարարությունում հատկապես  քննադատության է արժանացել փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որն օրերս սպառնացել էր կտրել բոլոր նրանց ականջները, ովքեր հանդգնել են վիրավորել նախագահ Սերժ Սարգսյանին: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, իր խոսքերի համար Երանոսյանը պետք է պաշտոնանկ արվի, քանզի բացահայտ սպառնում է քաղաքացիներին և իրեն օրենքից վեր է դասում:

 

Զոհրաբյանը նաև հաղորդել է, որ դեկտեմբերի 17-ին ոչ իշխանական ուժերը մտադիր են նախաձեռնել ևս մեկ արտահերթ նիստ, որն արդեն նվիրված կլինի ֆինանսական ոլորտում առկա իրավիճակին, դրամի արժեզրկմանը, քաղաքացիների սոցիալ-քաղաքական վիճակին: «Մենք մտադիր ենք նիստին հրավիրել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք պատասխանեն մեզ հուզող բոլոր հարցերին, բացատրեն այս խայտառակ իրավիճակի պատճառը, որի արդյունքում մեր քաղաքացիներն օրեցօր աղքատանում են», - ասել է Զոհրաբյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles