Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Եվրոպացի փորձագետ. Ռուսաստանի արտաքին քաղաքականության վեկտորի`Արևմուտքից դեպի Արևելք փոփոխումն Արևմուտքի պարտության գրավականն է

$
0
0

 Ռուսաստանի արտաքին քաղաքականության վեկտորի`Արևմուտքից դեպի Արևելք փոփոխումն Արևմուտքի պարտության գրավականն է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին: 

ՙԱրդեն այսօր կարելի է նշել, որ Ռուսաստանը մեկուսացված չէ, քանի որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, մի շարք նոր պայմանագրերը թույլ կտան Ռուսաստանին ակտիվ խաղացող դառնալ Ասիայում: Վիետնամի հետ համաձայնագրերը, սրընթաց մերձեցումը Չինաստանի, Իրանի հետ, նույնիսկ Ճապոնիայի հետ երկխոսություն հաստատելու փորձերը Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի գոյություն ունեցող քաղաքականության արդյունք են: Վերջիվերջո, երկրների ՀՆԱ-ն և գնողունակությունը, որոնց հետ Ռուսաստանը բանակցություններ է վարում, գերազանցում է Արևմուտքի երկրների համանման ցուցանիշները, որոնց հետ Ռուսաստանը մինչ այժմ հարաբերություններ է ունեցել՚,- վստահ է քաղաքագետը:

Պիսկորսկիի կարծիքով, Ռուսաստանի հետ գրեթե առևտրատնտեսական հարաբերություններ չունեցող ԱՄՆ-ը մեծ հաշվով չի կարող իր պատժամիջոցներով վնասել նրան: Իսկ ԱՄՆ բանկային համակարգում Ռուսաստանի ներգրավվածությունից կարելի է խուսափել Չինաստանի օրինակով`վճարային քարտերի սեփական համակարգի ստեղծմամբ: Այսպիսով, նրա կարծիքով, այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմ է տարվում բացառապես Եվրամիության կողմից`վերջինիս համար բացասական բոլոր հետևանքներով և հեռանկարներով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles