Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը կոչ է անում պղտոր ջրում ձուկ չբռնել

$
0
0

 ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանը, խստորեն դատապարտելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծին առնչվող միջադեպը, ընդսմին հասարակաքաղաքական շրջանակներին կոչ է արել չսրել իրավիճակը և հանդես չգալ վաղաժամ եզրահանգումներով:

 

«Գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, և մինչև նախաքննության ավարտը պետք չէ վաղաժամ և չհիմնավորված եզրահանգումներ անել` փորձելով սրել իրավիճակը կամ պղտոր ջրում ձուկ բռնել: Որքան որ անբարոյական ու անընդունելի է Մանուկյանին ծեծի ենթարկելը, նույնքան անբարոյական և անընդունելի են այդ միջադեպից շահաբաժին կորզելու փորձերը», - հայտարարել է Սահակյանը:

 

Նշենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ընդդիմադիր գործչի նկատմամբ հարձակում է իրագործվել, անհայտ անձն առանց խոսք ասելու ծեծի է ենթարկել նրան և հեռացել: Մի քանի օր առաջ հրկիզվել էին ընդդիմադիր «Նախախորհրդարանի» 4 ներկայացւոցիչների ավտոմեքենաները, ծեծի էին ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Բոլոր տուժածները միջադեպերի համար մեղադրում են Հայաստանի իշխանություններին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles