Չեմ կարծում, որ, ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի նմախագիծը, կառավարությունը որոշել է Ոստիկանությանը և Անտանգության ծառայությանը տրամադրել լրացուցիչ 45 մլն.դոլար, պաշտոնյաների ծախսերը կոծկելու համար: Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացվեց նոյեմբերի 27-ին: Նախագծում ամրագրված են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծախսերը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում կառուցման պատճառով որոշ հողատարածքներ իտարման հետ կապված ծախսերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ծախսերը, Քննչական կոմիտեի և ուժային կառույցների ծախսերը, սահմանամերձ շրջանների ֆինանսավորումը: Պաշտպանությանն ուղղվող ծախսերին բյուջեով հատկացվել թէ 21.4%, սոցիալ-մշակութային ոլորտին` 47.9%, տնտեսության ոլորտներին` 9.1%, պետպարտքի սպասարկմանը` 5.7%: Բյուջեով ամրագրված է արդյունաբերության` 3.7%, գյուղատնտեսության` 4.2%. շինարարության` 2% և ծառայություններիի ոլորտի`4.5% աճ:
«Այնուամենայնիվ, նախկինում անգամ հեծանիվ չունեցող պետական պաշտոնյաներն այժմ թանկարժեք ավտոմեքենաներ են գնում: Մի մասը բոլորովին վերջերս է իմացել Հոնդուրսաի գոյության մասին, իսկ մյուսերն ընդհանրապես, շուտով կցանկական տեսնել Անտարկտիդան, որտեղ նրանց համար կբացվի դեսպանություն: Հետևաբար, իմ կարծիքով, երկրի 2015 թվականի պետբյուջեի նախագիծը տեղ չի թողնում լավատեսության համար, քանի որ կրճատվել են զուտ տնտեսական վեկտորի ծախսերը»,-ընդգծել է նա:
Այս համատեքստում Բոստանջյանը վստահություն է հայտնել, որ հասարակությունն այլևս մտադիր չէ տանել աղքատությունն ու աճող միգրացիան և, հետևաբար, կգնա ռադիկալ քայլերի և ոչ իշխանական եռյակի նախաձեռնած Համահայկական շարժման շարքերում կհասնի հաջողության: «Ես կողմնակից եմ ռադիկալ քայլերի, բայդ եթե Շարժումն ունենա այլընտրանք, ապա մենք պետք է աջակցենք»,-եզրափակել է նա:
Նշենք, որ երկրի 2015 թվականի 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ամրագրված է իրական ՀՆԱ-ի 4,1% աճ և ՀՆԱ-ի 2,34% դեֆիցիտ: Ըստ նախագծի, անվանական առումով ՀՆԱ-ն կկազմի 4,867.5 միլիարդ դրամ: Բյուջեն հաշվարկվել է 411,26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքով: Բյուջեի ծախսերը 2015-ին կկազմեն 1 298.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 26.68%-ը, 2014-ի համեմատ աճելով 4.2%: Բյուջեի եկամուտները կկազմեն 1184.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 24,33%-ը, աճը` 4,3%: Հարկային եկամուտները կկազմեն ընդհանուր ծավալի 95,5%-ը, աճելով 3,4 մլրդ դրամ կամ 23,24%` ՀՆԱ կառուցվածքում, ինչպես և 2014 թվականին: ՀՆԱ-ի դեֆլյատորը կկազմի 3,3%: Միջին տարեկան գնաճը կկազմի 4%, բյուջեի դեֆիցիտը`2.34% կամ 114,1 մլրդ դրամ, ընդհանուր պետական պարտքը կկազմի $ 4,953 մլրդ, այդ թվում, արտաքին պարտքը` $ 4,129 մլրդ:-