Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պատգամավոր. ՀՀ վարչապետը հարկային մարմիններին հանձնարարել է նվազեցնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումները

$
0
0

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրի հարկային մարմիններին հանձնարարել է նվազեցնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումները: Այս մասին, դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, հղում կատարելով իր սեփական արժանահավատ աղբյուրներին:

 

«Եթե այդ աղբյուրների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա անձամբ ես միայն ողջունում եմ վարչապետի նախաձեռնությունը»,-հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքով, որքանով նվազեն բիզնեսի նկատմամբ ճնմշոււմներն, այնքանով էլ կավելանան գործարարների հնարավորությունները նոր աշխատատեղերի ստեղծման հարցում»,-ընդգծել է Արսենյանը:

 

Նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարոթյան նիստում առաջարկեց սահմանափակել տնտեսվարող սուբյեկտների հարկային ստուգումների քանակը, նվազեցնելով`մինչև տարեկան մեկ անգամ: Նա նշել է, որ կառավարությունն իր ուշադրությունը մշտապես շեշտադրում է տնտեսավորղ սուբյեկտների գործունեությունը խթանելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու վրա: «Անհրաժեշտ է հնարավոր բոլոր եղանակներով խթանել հայրենական արտադրողին, ինչպես մրցունակ դաշտ ապահովելու, այնպես էլ մակրոտնտեսական առումով, էապես կրճատելով զանազան միջամտությունները տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով, պետությունը չպետք է խոչընդոտի ընկերությունների գործունեությանը: Այս կապակցությամբ նա համապատասխան կառույցերին հանձնարարել է սահմանափակել հարկային ծառայությունների կողմից իրականացվող ստուգումները`մինչև տարեկան մեկ անգամ: «Լրացուցիչ ստուգումներ կարող են իրականացվել միայն բացառիկ դեպքերում, հիմնավորված փաստերի առկայության դեպքում, վարչապետի թույլտվությամբ».-ասել է Աբրահամյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles