Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Արմենիա Վայն» գինում գործարանը հայտարարել է շամպայն գինիների արտադրության մեկնարկի մասին

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերության գինու գործարան:

 

«Արմենիա վայն» ընկերության գործարանում այսօր Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև «Արմենիա» հայկական շամպայնի առաջին շշալցման արարողությունը: Շամպայնը պատրաստվում է փրփրուն գինիների արտադրության հանրահայտ «Շարմա» մեթոդով: Այդ տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1907 թվականին, ֆրանսիական Մոնպելյե քաղաքում:

 

«Արմենիա» շամպայնը պատրաստվում է հայկական ավանդական «Կանգուն» տեսակի խաղողից, որի հեղինակներն են ֆրանսիական և իտալական հայտնի գինեգործները:

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է գործարանի արտադրության ղեկավար Մատյե Բեսոնը, «Արմենիա» շամպայնն ուի հավասարակաշռված թթվայնություն և հաճելի համ: Գործարանը կարտադրի երկու տեսակի շամպայն` կիսաչոր և բրյուտ:

 

«Արմենիա» շամպայնը Հայաստանի և Ռուսաստանի խանութներում կհայտնվի առաջիկայում, Ամանորյա տոներին: Այս տարի նախատեսվում է արտադրել 100 հազար շիշ, բայց գործարանի արտադրական հզորությունը թույլ է տալիս ապագայում այդ ցուցանիշը հասցնել տարեկան մեկ միլիոնի:

 

Նախագահի ներկայությամբ բացվեց նաև գործարանի շշալցման երկրորղ հոսքագիծը, որը թույլ է տալիս ժամում արտադրել 6 հազար շիշ գինի, շամպայն և կոնյակ: Այդ գիծը հանդիսանում է աշխարհում ամենաժամանակակիցը, որն արտադրված է իտալական հայտնի «Բերտոլազո» ընկերույթան կողմից: Ներկայումս արտադրվել է այդպիսի ընդամենը 3 հոսքագիծ, որից մեկը տեղադրված է Իտալիայում, մյուսը Ֆրանսիայում, իսկ երրորդը` Հայաստանում:

 

2013 թվականին «Արմենիա Վայն» ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցրել է 65-րդ տեղը, վճարելով 1,615 մլրդ.դրամի հարկեր: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 4 մլն.շիշ գինի, 1 մլն.շիշ շամպայն, 3 մլն.շիշ կոնյակ և 6 մլն.շիշ օղի:

 

2012 թվականին ընկերությունն արտադրել է 371595 շիշ գինի, իսկ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է`1073544 շիշ: Բարձրորակ գինիների արտադրության համար գործարանը հագեցված է ժամանակակից լավագույն սարքավորումներով: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Բուլղարիա, Չեխիա, Լատվիա, Լիտվա և Բելառուս: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles