ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջ տվեց Հայաստանի և հարևան երկրների միջև լավաշի շուրջ ընթացող վեճերին: Այսուհետ հայկական ավանդական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:
Արդեն մոտ մեկ տարի է, որ լավաշն այդ ցանկում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը լուրջ վեճեր է առաջացնում Իրանում և Ադրբեջանում: Այս տարի ադրբեջանական կողմը պաշտոնական նամակ էր հղել, առարկություններով և մեկնաբանություններով, կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում լավաշն ընդգրկելու հնարավորության հետ: Արդյունքում, հայ գիտնականներն ստիպված էին կետ առ կետ պատասխանել ներկայացրած բոլոր առարկությունների դեմ:
Անտարբեր չմնացին նաև իրանցի փորձագետները: Նրանցից ոմանք կարծիք հնչեցրեցին, որ լավաշը հանդիսանում է իրանական հնագույն հացի տեսակ, իսկ մյուսներն Իրանին կոչ արեցին լավաշը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելուն:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել էր ՀՀ մշակոյթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ներկայացրած հայտի կապակցությամբ Իրանից պաշտոնական մակարդակով առարկություն չի եղել:
Իվերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը վերջ տվեց այդ «հացի խնդրին»: Ընդ որում, ուտելիքն արդեն առաջին անգամը չէ, որ դառնում է տարբեր երկրների թեժ վեճերի առարկան, նշել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն ներգրաված են` «Սասունցի Դավիթ» հայկական ազգային էպոսը, խաչքայի արվեստը և դուդուկի երաժշտությունը: