Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Աշխարհաքաղաքական վերջին տեղաշարժերը մեկնարկային դիրքեր են ստեղծել Իրանի համար արտաքին քաղաքական ակտիվացման համար

$
0
0

Աշխարհաքաղաքական  վերջին  մասշտաբային տեղեշարժերը`Ուկրաինայում տեղի ունեցող Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական  դիմակայությունը, Մերձավոր  Արևելքում, մասնավորապես, Իրանին հարևան Իրաքում ու Սիրիայում, ԻԼԻՊ գործունեության`Արևմուտքի համար աղետալի հետևանքները, մեկնարկային դիրքեր են ստեղծել Իրանի համար արտաքին քաղաքական ակտիվացման համար, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք  է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

ՙԱվելի քան ակնհայտ է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի դեպքում, որոնց կարևորագույն փուլը բաժին է ընկնում նոյեմբերի վերջին, ռազմավարական, տարածաշրջանային շատ հարցերի շուրջ Արևմուտքի հետ Իրանի մերձեցման հեռանկարը կարող է իրական ուրվագծեր ստանալ: Առաջին հերթին`շիիթական Իրանը կարող է Արևմուտքի գործընկերը դառնալ ՙԻսլամական պետության՚ և նմանօրինակ այլ կառույցների հետ վերջինիս պայքարում՚,- ընդգծել է նա:  

Մինասյանը գտնում է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից միջուկային խնդրի կարգավորման պատրաստակամության ցուցաբերումը փոխզիջումային համաձայնության ձեռքբերման իրական հնարավորություններ է ստեղծում: Դա  ինքնաբերաբար կբարձրացնի ԻԻՀ տարածաշրջանային նշանակությունը և  վերջինիս հնարավորությունները Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի  և Պարսից ծոցի երկրների հետ մրցակցությունում: Միաժամանակ ռուսական գազից էներգակախվածությունը նվազեցնելու Եվրամիության ձգտումը`պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, կտրուկ բարձրացնում է իրանական նավթի ու գազի ԵՄ շուկա վերադարձի հարցում վերջինիս շահագրգռվածությունը:  Միջուկային բանակցությունների հաջողության դեպքում Իրանն ունի էներգետիկ նոր տերություն դառնալու բոլոր շանսերը` հաշվի առնելով նավթագազային ոլորտում բոլոր հնարավորություններն ու ներուժը:

ՙՓորձագիտական տարբեր գնահատականների համաձայն, առաջիկա տարիներին Իրանը կարող է տարեկան Եվրոպա մատակարարել 35-ից մինչև 62  մլրդ խմ գազ: Իսկ համաշխարհային նավթային շուկա իրանական նավթի ամենօրյա մատակարարումները կարող են հասնել մինչև 5 մլն բարելի: Այս ամենը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ԱՄՆ և ԵՄ արտաքին քաղաքականության համար`նվազեցնելով վերջիններիս կախվածությունը ռուսական էներգապաշարներից: Բնականաբար, մյուս կողմից`անխուսափելի կդառնա Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցումը: Իրանցի փորձագետներն արդեն մտավախություններ են հայտնում Եվրոպայի էներգետիկ շուկա ԻԻՀ դուրս գալու հետևանքների առնչությամբ: Դրանց թվում են`միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առնչությամբ Կրեմլի մոտեցումների կտրուկ փոփոխությունը և դրանց առաջընթացը տորպեդահարելու վերջինիս փորձերը՚,- ամփոփել է փորձագետը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles