Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ծրագիրն ամփոփել է արդյունքները

$
0
0

 ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների կինոգործիչներին միավորող ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ծրագիրն ամփոփել է արդյունքները:

ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ծրագիրն ստեղծվել է 3 տարի առաջ համատեղ կինոարտադրության համանուն համաժողովի հիման վրա, որն ընթանում է ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2007թվականից: 

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է փառատոնի արտ-տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ծրագրի շրջանակներում 7 նախագիծ է իրականացվել: Դրանց թվում են`համատեղ կինոարտադրության տարածաշրջանային համաժողովը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, ՙԿինոլրագրություն առանց սահմանների՚ դասընթացը և ՙՖիլմեր առանց սահմանների՚ ծրագիրը: 

Այսպես`2012 թվականից ի վեր Երևանում համատեղ կինոարտադրության երեք համաժողով է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ դրանց ժամանակ ներկայացվել է 40 նախագիծ, որից 10-ը արդյունքում արժանացել է դրամաշնորհների: 

Հարությունյանը տեղեկացրել է, որ 2012-2013 թթ. չորս հանդիպում է կազմակերպվել Երևանում և Ստամբուլում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում, որոնց  մասնակցել է շուրջ 50 հայ և թուրք պրոդյուսեր ու ռեժիսոր: Կինոպլատֆորմի շրջանակներում ներկայացված նախագծերի մեծ մասը ոչ միայն իրականացվել է, այլ նաև տարբեր միջազգային կինոփառատոնների մրցանակների է արժանացել:

Ինչ վերաբերում է ՙՖիլմեր առանց սահմանների՚ ծրագին, այն թույլ է տվել ութ ծրագիր իրականացնել ՄԿՓ շրջանակներում Երևանում, Կիևում, Մինսկում  և Թբիլիսիում: Ընդհանուր առմամբ Ֆիլմեր առանց սահմանների՚ շրջանակներում ցուցադրվել է Արևելյան գործընկերության երկրներում ստեղծված 50 ֆիլմ: 
ՙՌեժիսորներ առանց սահմանների՚ ծրագրի նպատակն է`խրախուսել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համատեղ արտադրությունը: Եռամյա ծրագրի իրականացման նպատակով ԵՄ կողմից 600 հազար եվրո է հատկացվել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles