Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի կառավարությունն իրականում փորձում է աշխատավարձը փոխարինել անաշխատունակության նպաստով

$
0
0

ՀՀ կառավարությունը, ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակությնա մասին» օրենքի նախագիծը, իրականում փորձում է աշխատավարձը փոխարինել անաշխատունակության նպաստով: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Նրա խոսքով, գործադիր իշխանության առաջարկը կարող է վիրավորական լինել ԱԺ պատգամավորների համար, եթե աշխատավարձի փոխարեն նրանց առաջարկվի նպաստ: Նրա համար անհասկանալի է, թե ինչու երեխա ծննդաբերած մայրերը, որոնք մեկ ամսում ստացել են 1 մլն.դրամ, փաստորեն անաշխատունակության նպաստը պետք է ստանան մասնակիորեն, մնացած մասը թողնելով գործատուի հայեցողությանը: Այս դրույթը նա գնահատել է որպես կանանց այն խմբի իրավունքների ոտնահարում, որոնք առանց այդ էլ հարկերը վճարել են մյուսներից ավելի: Ընդ որում, դեռ հարց է, թե գործատուն կվճարի այդ նպաստը, թե ոչ, նշել է պատգամավորը:

 

Ինչպես գտնում է պատգամավորը, կառավարության ներկայիս սոցիալական քաղաքականությունը ոչ միայն չի լուծի սոցիալական հարցերը, այլ ավելի կսրի: Այսպես, օրինագիծը ներկայացվում է որպես բարեփոխում, բայց իրականում այն այդպիսն չէ: «Սա սոցիալական ոլորտի քայքայման քաղաքականության շարունակությունն է, որը մեկնարկել էր մի քանի տարի առաջ»,-նշել է Մինասյանը, հավելելով, որ 2010 թվականին այդ օրենքն ընդունվել է նոր խմբագրությամբ, և անցում է կատարվել` սոցիալական ապահովագրությունից դեպի սոցիալական ապահովություն: Ավելին, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դեկրետային նպաստներըն սկսվեցին հարկվել, ինչով էլ խեղաթյուրվեց այս ծրագրի ողջ իմաստը:

 

Նա ընդգծել է, որ ամեն անգամ խորհրդարանի քննարկմանն են ուղղվում թերի օրինագծեր, ինչի արդյունքում բնակչության զանազան խավերի մոտ ի հայտ են գալիս անհանդուրժողականության երևույթներ: Մինասյանը նշել է, որ դեկրետայինների մասին խոսելիս շատ խոսվեց նաև չարաշահումների մասին: «Չարաշահումը դա քրեորեն պատժելի արարք է, որտե՞ղ է այստեղ հանցակազմը»,-հայտարարել է նա: Պատգամավորը նշել է, որ, Սահմանադրության համաձայն, ապագա մայրերն ունեն վճարովի արձակուրդի իրավունք: Պատգամավորի վրդովմունքն առաջացրին կառավարության անդամների այն ձևակերպումները, որ «պետությունը որոշել է»: Նա նշեց. «Դուք պետություւն չեք, դուք ժամանակավոր կատարողներ եք, ինչպես և այստեղ բոլոր ներկաները: Պետությունը դա ժողովուրդն է, որն ընտրել է Սահմանադրությունը, և դուք պարտավոր եք ղեկավարվել այդ Սամանադրությունով, այլ ոչ թե թելադրել: Դրա համար էլ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ, սոցիալական տարբեր խմբերին լարում եք միմյանց դեմ»,-հայտարարել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles