Երևանում կայացել է աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը, որն ստեղծվել է շրջանաձև միգրացիայի հայեցակարգը մ,շակելու համար:
Աշխատանքային խումբը ձևավորվել է 2013 թվականի դեկտեմբերին և ներառում է մի շարք նախարարությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Խմբի վեցերորդ և վերջնական քննարկումը տեղի կունենա 2015 թվականի սկզբին, որից հետո փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) ներկայացուցիչ Սիրան Երանյանը, շրջանաձև միգրացիայի հայեցակարգը կստեղծի ԵՄ երկրներում Հայաստանի քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու լրացուցիչ հնարավորություններ: Բայց այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր, որոնք կապված են, օրինակ, սոցիալական վճարների և բժշկական պահովագրությնա հետ:
Հայեցակարգի մշակմանը ներգրավված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տեղական կառավարման, սփյուռքի, առողջապահության և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները:
GIZ-ի ներկայացուցչի խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվում շրջանաձև միգրացիայի միջազգային փորձի ոսոմնասիրությանը: Օրինակ, քննարկումների ընթացքում ներկայացվել է Մոլդովայի, Վրաստանի և Լեհաստանի փորձը:
Ինչպես նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Հայաստանում միգրացիան արտահայտվում է տարերայնորեն և անկազմակերպ: «Եթե խոսենք շրջանաձև միգրացիայի մասին, ապա աստեղ պետք է սահմանել նաև հարցի իրավական կողմերը: Արդյունքոմ մենք կարող են քիչ թե շատ ստույգ իմանալ, որ երկրներում որքան կազմակերպված միգրանտներ կան, ինչպես են պաշտպանվում նրանց իրավունքները և ինչպես են նրանք իրացնում իրենց աշխատանքային հնարավորությունները»,-նշել է նա ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Փորձագետը չի բացառել, որ ապագայում կձևավորվի աշխատանքային խումբ, որն այդ թվում նաև կհետևի Եվրոպայի աշխատանքային ուժի դինամիկային:
«Անձամբ ես կարծում եմ, որ աշխատանքային միգրացիան կաճի, ելնելով նրանից, որ մեր նախաձեռնողականությունը բիզնես-միջավայրում ավելի շատ կենտրոնացված է առք և վաճառքում, այլ ոչ թե քիչ թե շատ աշխատածավալ ոլորտներում: Արդյունքում, որակյալ աշխատուժն իր կիրառումն է գտնում ավելի զարգացած երկրներում»,-հավելել է Խառատյանը:
Շրջանաձև միգրացիայի հայեցակարգը մշակվում է Եվրամիության`«Նպատակային նախաձեռնությունը Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 3 մլն.եվրո:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ազգագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը, վերջին 4 տարիներին Հայաստանում արտաքին միգրանտների թիվը կազմել է 115 հազար մարդ, իսկ միջին տարեկան գնահատականը կազմոմ է 29 հազար մարդ:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին է նշել, որ Հայաստանի բնակչության 43.3%-ը հանդիսանում է պոտենցիալ էմիգրանտ: Անցկացված հարցումը վկայում է, որ ընտանիքների 11%-ը գոյատևլու միջոցներ են ստանում արտասահմանից: Իսկ աշխատանքի նպատակով ավանդաբար արտասահման մեկնելու արդյունքն է սկսում դառնալ այն երևույթը, որ Հայաստանում աստիճանաբար սկսում է աճել ոչ լրիվ ընտանիքների թիվը: