Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սահմանադրական դատարանի շենքի առջև բողոքի բազմամարդ ակցիա է ընթանում ընդդեմ ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության

$
0
0

Սահմանադրական դատարանի շենքի առջև բողոքի բազմամարդ ակցիա է ընթանում ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության:

 

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության վայրից,  ՍԴ շենքի առջև հավաքված քաղաքացիական ակտիվիստները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը:

 

ԵԱՏՄ անդամակցության դեմ հանդես եկող ակտիվիստների հետ միասին ՍԴ շենքի մոտ հավաքվել են խաղաղության պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողներն ու հարազատները, ովքեր իրավապահ մարմիններին մեղադրում են անգործության համար և պահանջում բանակում իրենց զավակների մահվան հանգամանքների անաչառ բացահայտում:

 

Դեպի ՍԴ շենք են շարժում Ոստիկանության ջոկատներ, որոնք փորձում են փակել ցուցարարների ճանապարհը: Ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար ընդհարումներ են լինում: Իրավիճակը լարված է և շարունակում է թեժանալ:

 

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանը պետք է քննրակի ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության շուշրջ պայմանագրի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles