Beeline-ը հայտարարում է ՙՍիմֆոնիա՚ հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար:
Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս և SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով ՙՍիմֆոնիա րոպեներ՚ ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետե ծառայութունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ:
ՙBeeline-ի այս առաջարկն ավելի հաճելի է դարձնում հեռախոսի ձեռքբերումը Beeline-ի գրասենյակներում: Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին օգտվել հատուկ պայմաններից և, միանալով «Սիմֆոնիաե ծառայություններից մեկին, առանց սահմանափակման օգտվել բջջային կապից և ինտերնետից: Beeline-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հեռահաղորդակցության շուկայում` կատարելագործելով ծառայությունները և պարբերաբար հանդես գալով նոր ու հետաքրքիր առաջարկներով՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ և կարող են ընտրել «Սիմֆոնիաե ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչև ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:
ՙՍիմֆոնիա րոպեներե ծառայությունից օգտվող բաժանորդները 60 օրվա ընթացքում չեն կարող օգտվել ՙԶրուցենք՚ ծառայությունից, իսկ ՙՍիմֆոնիա ինտերնետ՚ ծառայությունից օգտվող բաժանորդները` 30 օրվա ընթացքում Regular, Premium կամ Super ինտերնետ փաթեթներից:
Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահությունե խորհրդի ՙԼավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ՚ 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է ՙՀեռահաղորդակցության առաջատար օպերատոր՚ կոչմանը: