Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում համաձայնել է, որ հանրապետությունում կան բազմամթիվ չլուծված հայեցակարգային խնդիրներ, մասնավորապես, կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչության մթնոլորտը:
Ընդ որում նա հայտարարել է, որ այնքան էլ չի հասկանում, թե ժողովուրդն ինչ է ուզում: «Ժողովուրդը միայն ասում է, որ ամեն ինչ վատ է, սակայն` կոնկրետ ինչ է ուզում, անհասկանալի է: Այո, մենք էլ ենք հասկանում, որ կան բազմաթիվ խնդիրներ, ավելին, մեքն ինքներս ենք դրանց մասին բարձրաձայնում: Ողջ հարցն այն է, որ ժողովրդի ցանկություններն ու երազանքները մի բան է, իսկ մեր հնարավորությունները` մեկ այլ բան», - նշել է ԱԺ խոսնակը: