Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանի խանութներում հայտնվել են 75 դրամ արժողության հավկիթներ

$
0
0

Վերջին շաբաթներին դիտվող հավկիթների թանկացման շրջանակում Երևանի խանութներում հայտնվել են 75 դրամ արժողության հավկիթներ: Ընդ որում թանկացել է տեղական բոլոր արտադրողների արտադրանքը:

Ամենախոշոր հավկիթներից բացի թանկացել են նաև միջին և մանր չափերի հավկիթները` հասնելով, համապատասխանաբար, 65 և 50-55 դրամի:  Ավելի վաղ ամենախոշոր հավկիթների մանրածախ գինը չէր գերազանցում 60-65 դրամը, միջին և մանր հավկիթներն արժեին 50-55 և 40-45 դրամ` համապատասխանաբար:

Մանրածախ խանութների վաճառողներն ու սեփականատերերը թանկացումը բացատրում են արտադրող-մատակարարների կողմից գների բարձրացմամբ, ինչն, առնվազն, տարօրինակ է, հաշվի առնելով, որ ամռանը ֆաբրիկաները ձգտում են հնարավորինս արագ իրացնել շուտ չփացող մթերքը` ցածր գներով: Օրինակ, 2010 թվականի ամռանը հավկիթների արժեքը հասել է մինչև 20-25 դրամի: Հավկիթների թանկացման հնարավոր օբյեկտիվ պատճառների թվին կարելի է դասել կերերի ոչ մեծ թանկացումը և էլեկտրաէներգիայի բավականին զգալի` 1 կՎտ դիմաց 30 դրամից 38 դրամ թանկացումը, ինչի արդյունքում ավելացել են թռչնաֆաբրիկաների սառնարաններում պահպանման ծախսերը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առայժմ լռություն է պահպանում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles