Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ադրբեջանը 3,1 տոկոսով ավելացրել է պաշտպանական բյուջեն

$
0
0

 Ադրբեջանը 3,1 տոկոսով ավելացրել է պաշտպանական բյուջեն:

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեի նախագծում, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը, պաշտպանության ծախսերը կկազմեն բյուջեի բոլոր ծախսերի 17.9 տոկոսը: Այստեղ ներառված են նաև հատուկ նշանկաության նախագծերի և միջոցառունմերի ֆինանսնական ապահովման հիմնական բաժիններով նախատեսված ծախսերը:

 

Ուշագրավ է,  որ նախօրեին պաշտոնական այցով Բաքվում էր Ռուսաստգանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն: Ինչպես գրում է «Կոմերսանտը», Բաքվում Շոյգուի բանակցությունների մի մասը վերաբերում է սպառազինությունների մատակարարումներին:

 

Թերթի ռազմական աղբյուրի համաձայն, ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն ընթանում է բավականին արդյունավետ. Միայն 2010-2012  թվականներին կնքվել են շուրջ 4 մլրդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր, «Ռոսոբորոնէկսպորտի» գծով սպառազինությունների մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 5 մլրդ դոլարի:

 

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է դրսևորում «Բալ-Է» առափնյա հրթիռային հ ամալիրի ձեռք բերման նկատմամբ, որն արդեն ներառված է

Ռուսաստանի կասպյան նավատորմի սպառազինությունում: Նաև նշվում է, որ 2014 թվականին  Ադրբեջանը Ռուսաստանից 1  մլրդ դոլարի սպառազինություն կգնի:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles