Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԳեոՊրոՄայնինգը շնորհավորում է “IDeA” հիմնադրամի լայնամասշտաբ կրթական ծրագրի իրականացումը Դիլիջանում

$
0
0

ԳեոՊրոՄայնինգ միջազգային դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական ընկերությունների խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն»), մասնակցել է Դիլիջանի UWC միջազգային դպրոցիպաշտոնական բացման արարողությանը և դպրոցին նվիրել մի շարք հայկական գրքեր անգլերեն լեզվով:

 

Ինչպես նշվում է ընկերության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությւոնում,  ԳեոՊրոՄայնինգը դպրոցին նվիրեց անգլերեն լեզվով գրքեր, որոնք պատմում են Հայաստանի պատմության, աշխարհագրության և մշակույթի մասին: Այդ գրքերը նպաստում են օտարերկրյա ուսանողների` Հայաստանի մասին պատկերացումների զարգացմանը: Դրանց մեջ կան ժամանակակից կրթական հրատարակություններ, ինչպես նաև այնպիսիք, որոնք պարունակում են տեսանյութեր` վիրտուալ շրջայց Հայաստանի տեսարժան վայրերում: Վերջիններս կօգնեն արտասահմանցի ուսանողներին ծանոթանալ այն երկրի մշակույթին, որտեղ նրանք պետք է ապրեն և ուսանեն:

 

«Կրթական ծրագրերին աջակցությունը ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի սոցիալական քաղաքականության հիմնաքարերից մեկն է: Մենք ուրախ են այսօր Դիլիջանի UWC միջազգային դպրոցի հետ համագործակցության շրջանակում վերահաստատել մեր դիրքերը, համոզված լինելով, որ Դիլիջանում կրթության սերմը այսօր ցանելով վաղը կստանանք ծաղկող գիտելիքների ծառ: Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամներին այս նշանակալից իրադարձության առիթով և վստահ ենք, որ դպրոցը իր ավանդը կներդնի ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի զարգացման գործում, այլև իր արժանի տեղը կգրավի միջազգային կրթության համակարգում: Մենք նաև վստահ ենք, որ մեր համագործակցությունը Դիլիջանի դպրոցի հետ ապագայում կդառնա մեր ևս մեկ համեստ ներդրումը Հայաստանի կրթության ոլորտի զարգացման գործում», - ասել է GeoProMining ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը ամուսիններ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի բարեգործական ծրագիրն է: Իր առաջին ուսանողներին դպրոցն ընդունեց 2014թ. սեպտեմբերին: Շրջանավարտները կստանան Միջազգային բակալավրի (IB) դիպլոմ: Իսկ 2017-ից դպրոցը կներդնի Cambridge IGCSE կրթական ծրագիրը, որը նախատեսված է 13-ից 16 տարեկան երեխաների համար: Այսօր քոլեջում ուսանում են 48 երկրներից ժամանած ուսանողներ` այդ թվում Հյուսիսային Ամերիկայից, Արևելյան Եվրոպայից, Ռուսաստանից և Ավստրալիայից ժամանած96 ուսանող:

 

2001 թվականին ստեղծված ԳեոՊրոՄայնինգը հանդիսանում է միջազգային մասնավոր ընկերություն, որը հարուստ է ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված բազայով: GeoProMining արտադրում է  «Դորե» ձուլվածքի ոսկի և պղնձի, մոլիբդենի ու ծարիրի խտանյութեր: Ընկերության հանքավայրերը գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում:

Հայաստանում GeoProMining-ին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը Սոտքում ոսկու հանքավայր է մշակում և կառավարում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles