Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ստեփան Դեմիրճյան. Իշխանության հետ որևէ հույս պետք չէ կապել

$
0
0

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կառավարող վարչակազմի որոշումը տարօրինակ է, բազմիցս ընտրությունները կեղծած և իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբը պարտադրում է այդ բարեփոխումները հասարակությանը, ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

ՙԵրկրում չկա ո’չ  սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ, ո’չ օբյեկտիվ անհրաժեշտություն: Դժվար իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված չէ գործող Սահմանադրության թերություններով՚,- ասել է Դեմիրճյանը:

Նա համոզված է, որ Հայաստանն իրական փոփոխությունների կարիք ունի`իշխանության և բիզնեսի տարանջատում, տնտեսության առողջացում: Միաժամանակ ներկայիս իշխանություններից այդ խնդիրների լուծումը պահանջելն առնվազն միամտություն է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles