Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» պատվավոր կոչմանը

$
0
0

Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ծառայությունների և սպասարկման որակի համար:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակլաությանը ահղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

 

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:

 

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` այս պատվավոր մրցանակի և բարձր ու պարտավորեցնող կոչման համար: Ձեր գնահատականը նախևառաջ վկայում է հասարակության և հաճախորդների կողմից մեր ընկերության հանդեպ բարձր վստահության և ճանաչման մասին: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Beeline-ը մշտապես աշխատում է ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, և այն, որ մեզ հետ պարզ է ու հարմար: Միևնույն ժամանակ, «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր»-ի կոչումը նոր խթան է մեզ համար` հետագա կատարելագործման և նոր բարձունքներ նվաճելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«Համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-երի կոնտենտ-վերլուծության արդյունքում Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցութան առաջատար օպերատոր» անվանակարգին` ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետ  կապի միասնական ծառայությունների ծավալների և սպասարկման որակի համար: Շնորհավորում եմ  Beeline ընկերության  ողջ անձանակազմին՝ ի դեմս Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի` համազգային հարգանք և վստահություն վաստակելու համար», - նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:    

 

Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն երրորդ պատվավոր մրցանակին: Մեկ ամիս առաջ՝ 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում:

 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline»,«Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles