Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սյունիքի բնակիչները համոզված են, որ միայն իշխանությունը տապալելով կարելի է սկսել Հայաստանի վերականգնումը

$
0
0

Սյունիքի բոլոր բնակիչները, գործնականում, համոզված են, որ Հայաստանի վերականգնումը կարելի է սկսել միայն գործող իշխանությունը տապալելով, որը ոչ մի կերպ չի նպաստում երկում կուտակված խնդիրների լուծմանը: Այդպիսի հետևության է հանգել ԱրմԻնֆո-ի թղթակիցը` Եվրամիության տեղեկատվական կենտրոնի կազմակերպած ուղևորության շրջանակում Սյունիքի մարզում շրջելուց հետո:

 

ԵՄ կետրոնի ավտոբուսը եղել է Սյունիքի մարզի բոլոր քաղաքներում և բազմաթիվ բնակավայրերում, որտեղ քաղաքացիներին բաժանվել են Հայաստանում Եվրամիության գործունեության վերաբերյալ բուկլետներ և հուշանվերներ: Ուղևորության հիմնական նպատակը մարզի բնակիչների խնդիրներին ծանոթանալն էր և Հայաստանում Եվրամիության գործունեության վերաբերյալ նրանց իրազեկումը, քանի որ հեռավոր շրջանների և մարզերի բնակիչները հաճախ զրված են ավելի տեղեկացված լինելու հնարավորությունից:

 

«ԵՄ կենտրոնի» ավտոբուսը մեկնել է Գորիս, այնուհետև ուղևորվել Սիսիան, որտեղ կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Սիսիանի հանրակրթական դպրոցում կազմակերպված միջոցառումներին, այցելել գյուղեր: Գյուղացիների հետ զրույցներից պարզվել է, որ բոլորը դժգոհ են Հայաստանի իշխանությունների գործունեությունից, դժգոհում են աշխատանք չլինելուց և չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում: Միակ բանը, որ գյուղացիներին փրկում է քաղցից, մանր և խոշոր եղջերավոր անասուններն են, ինչպես նաև սեզոնային աշխատանքը Ռուսաստանում:

 

ԵՄ կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են նաև մարզկենտրոն` Կապան, որտեղ հանդիպում են անցկացրել քաղաքապետի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Խոա Բին Աջեմյանը, ով պատմել է իր բաժնի գործունեության մասին, այն մասին, թե ինչպես կարելի է բիզնես-ծրագրեր կազմել և Հայաստանում ինչ ծրագրերի է աջակցում ԵՄ-ն:

 

Պատվիրակությունն այցելել է նաև Ագարակ, հանդիպել քաղաքապետի հետ, ծանոթացել  առկա խնդիրներին, այնուհետև ուղևորվել հայ-իրական սահման` Մեղրիի հսկիչ անցակետ: Աջեմյանն անցակետի աշխատակիցներին պատմել է, որ ԵՄ քննարկում է ապագայում անցակետի արդիականացմանը ֆինանսական աջակցության հարցը` մաքսային զննման ընթացակարգը պարզեցնելու նպատակով: Ինչից հետո շրջագայության մասնակիցներն այցելել են Քաջարանի հումանիտար քոլեջ, որն անմխիթար վիճակում է և հիմնանորոգման կարիք ունի: Հանդիպմանը ներկա է եղել նաև Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, ով ընդգծել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը:

 

Քաջարանի քաղաքապետը նշել է, որ այդ քոլեջի աշխատանքը թույլ կտա նաև լուծել քաղաքի կանանց զբաղվածության հարցը, քանի որ այնտեղ գործում է կարի և ձևի ֆակուլտետ: Նրա ասելով, քոլեջը քաղաքին թույլ է  տալիս տեղում մասնագետներ պատրաստել, որոնք հետագայում կշարունակեն աշխատանքը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում: Քաղաքապետն ուրախությամբ նշել է, որ քաղաքից արտագաղթ չկա, բնակչությունն ապահովված է աշխատանքով: Աջեմյանն իր հերթին նշել է, որ քոլեջի արդիականացմանը ֆինանսական աջակցության մասին արդեն որոշում է կայացվել, և անհրաժեշտ է միայն ժամանակ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles