Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան

$
0
0

 ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, բանկի հաճախորդները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 49 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստանում են հնարավորություն շահելու նվերներ:

 

Աղբյուրի համաձայն, ակցիայի մասնակից հնարավոր է դառնալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում: Ակցիայի ավարտին առավելագույն քանակի վերոնշյալ տիպի գործարքներ իրականացրած 100 հաճախորդները կմասնակցեն 3 արժեքավոր մրցանակների` ֆոտոխցիկի, սմարթֆոնի, պլանշետի խաղարկությանը:

 

Կատարված վճարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, շաբաթ օրը` ժամը 09:00-ից 18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` ժամը 09:00-ին:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում Telcell տերմինալների տեղակայման և ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկութուններ կարելի է ստանալ բանկի կայքում`«Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն` 87-87 հեռախոսահամարով:

 

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միջազգային ՎՏԲ Խմբի անդամ դարձավ 2004 թվականի ապրիլին: 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս): 2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում: 01.03.2014 թ. դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ` 23-ը` Երևան քաղաքում, մնացած 44-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:

Հիշեցնենք, որ «Թել-Սել» ընկերությունը Հայաստանի վճարումների ընդունման շուկայում գործում է 2007 թվականի օգոստոսի 4-ից: Ներկայումս ընկերության տերմինալների միջոցով ընդունվում են 100 կապի օպերատորներին և զանազան ծառայությունների պրովայդերներին վճարներ: Համակարգն ապահովում է տրանզակցիաների մշակման մեծ արագություն: Telcell-ի պրոցեսինգի կենտրոնն իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում դրանք և կապվում օպերատորների վճարման անցարգելներին (շլյուզներին): Շուկայում ընկերությունը հանդես է գալիս Telcell ապրանքանիշով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles